Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը սոցցանցում գրել է, որ Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է համագործակցեն բարեփոխումների օրակարգն առաջ տանելու համար:
«Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ մեր զրույցի հիմնական թեման 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հանձնարարականի մեջ ամրագրված 12 առաջնահերթությունների իրականացման ուղիներն էին։
Մենք պետք է արագացնենք Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) իրականացումն ի շահ Վրաստանի»,- գրել է Վարհեյը։