Գերմանական BILD լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։ BILD-ն ընտրել է հինգ ուղղություն, որտեղ գերմանացիների հանգիստը համեմատաբար էժան կլինի։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ գերմանացի զբոսաշրջիկների համար հատկապես գրավիչ են Իսպանիայի, Կաբո Վերդեի, Խորվաթիայի, Ալբանիայի և Վրաստանի հանգստավայրերը։
«Վրաստանը տարածքով Բավարիայի չափ է, իսկ բնակչությունը՝ Բեռլինի։ Այս երկիր պետք է այցելել, բայց ոչ միայն այն պատճառով, որ այս տարի այստեղ հյուրընկալվել է ITB զբոսաշրջային ցուցահանդեսը»,- նշված է հոդվածում։
Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը նաև զգուշացնում է ընթերցողին, որ այս տարի` անցած տարվա համեմատ, ճանապարհորդությունն ավելի թանկ է արժենալու։