Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանի արտահանման կեսից ավելին կատարվում է դեպի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ:
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի ընդհանուր արտահանման 58 տոկոսը կամ 532 մլն դոլարը ուղղվել է ԱՊՀ շուկա։ Նախորդ տարվա համեմատ ԱՊՀ արտահանումն աճել է 202 մլն դոլարով։ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից արտահանված ապրանքների 43,4 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին։
ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի աճին զուգընթաց նվազել է արտահանումը դեպի Եվրամիության երկներ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ԵՄ երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման և ներմուծման մեջ կազմել է 20,9 տոկոս, 2023 թվականի հունվարին և փետրվարին այս ցուցանիշը նվազել է մինչև 12,7 տոկոս:
Ընդհանուր արտահանման մեջ տեղական արտահանման տեսակարար կշիռը նվազել է 10,6 տոկոսով։ Ըստ Geostat-ի՝ տեղական արտահանման մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմում է 54,3 տոկոս։
2023 թվականի սկզբին Վրաստանից արտահանվող ապրանքների հնգյակում են եղել ավտոմեքենաները, պղնձի հանքաքարերը, ֆերոհամաձուլվածքները, գինին և ոգելից խմիչքները։
Ամենախոշոր արտահանող երկրների ցանկը գլխավորում են Հայաստանը, Ռուսաստանը և Չինաստանը։