Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Միխեիլ Չխենկելիի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսբուքյան էջը:
Նշվում է, որ հրաժեշտի հանդիպմանը Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Չխենկելիին՝ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար։
«Իր հերթին, նախկին նախարարը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի թիմում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Վարչապետը նախկին նախարարին հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում։
Հաղորդագրության համաձայն, Չխենկելին, որ պաշտոնը թողնում է իր ցանկությամբ, վերադառնում է ակադեմիական գործունեությանը, կնախագահի Քութայիսիի միջազգային համալսարանի միջազգային խորհրդատվական խորհուրդը։
Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնում Չխենկելիին կփոխարինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Գիորգի Ամիլախվարին։