Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլեվերլիի հետ, տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպմանն կարևորվել է Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Ղարիբաշվիլին նշել է, որ Քլեվերլիի այցը Վրաստան ընդգծում է երկու երկրների հարաբերությունների դրական դինամիկան։
Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը», որն ընդգրկում է երկու երկրների համագործակցության ողջ սպեկտրը և ավելի կամրապնդի ռազմավարական գործընկերությունն ու համագործակցության համաձայնագիրը։
Հանդիպմանն ընդգծվել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Քլեվերլիին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության, ինչպես նաև ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
«Քննարկված հարցերի թվում են եղել նաև պետական ինստիտուտների և ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրը: Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: