Վրաստանի որոշ շրջաններում մինչև մարտի 21-ը տեղումներ կլինեն, իսկ մարտի 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրևային եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, մարտի 21-22-ը առանձին վայրերում կփչի արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-19-ը ցերեկը հարթավայրային և բարձրադիր գոտիներում կլինի +15, +20, իսկ մարտի 20-22-ին կնվազի մինչև +11, +16 աստիճան:
Մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրևային եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 20-ը ցերեկը կլինի +17, +19 աստիճան, իսկ մարտի 20-ից ջերմաստիճանը կնվազի. մարտի 21-22-ը կփչի հյուսիս-արևմտյան քամի։