Վրաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է սկսում՝ ամառային «բանակային ճամբար»։ ՊՆ ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչության նախաձեռնած ծրագիրը կիրականացվի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ այս տարի առաջին անգամ:
Ռազմամարզական ճամբարը նախատեսվում է անցկացնել ամռանը Կոջորիում՝ Գիորգի Անկշելիձեի անվան սերժանտական ակադեմիայում, որին կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտները։
«Սերժանտների ակադեմիայում արդեն սկսվել են ճամբարի համար անհրաժեշտ ենթակառուցվածքային և ֆիզիկական գործունեության համար նախատեսված տարածքների նախապատրաստումը։ Այս պահին աշխատանքներ են տարվում օրակարգի և միջոցառումների ծրագրի կազմակերպման ուղղությամբ»,- ասված է տեղեկատվության մեջ։