2023 թվականի ամառային նավիգացիոն սեզոնից մոլդովական Air Moldova ավիաընկերությունը կմեծացնի թռիչքների հաճախականությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից և կավելացնի կանոնավոր չվերթերը Քիշնև-Բաթումի-Քիշնև ուղղությամբ:
Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ժամանումից հետո Վրաստանում ավելացել է նաև աշխատանք փնտրողների թիվը։
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթի ներմուծումը` նվազել։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Ի դեպ, Իոսելիանին հայտարարել էր, որ Սաակաշվիլիի ցանկության դեպքում պատրաստ է հանդիպել նրան:
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին պատկերող տեսանյութերի հրապարակման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը Քրեակատարողական ծառայությանը տուգանել է 500 լարիով։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրամիության հանձնարարականների կատարմանն անդրադառնալով, ասել է, որ Վրաստանի խորհրդարանը գրեթե հասել է հանձնարարականի կատարման ավարտին։
2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ը Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3 375 քաղաքացու, որից 3 297-ը՝ Ռուսաստանի և 78-ը՝ Ուկրաինայի։
Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակում են Skytrax World Airport Awards 2023 մրցանակաբաշխության արդյունքներով, հայտնում է TAV Georgia օդանավակայանների միության ընկերությունը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Էնդրյուս Կուբիլիուսը Ստրասբուրգում վրաց ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի եվրոպամետ ընդդիմությունն այլընտրանք է, որը կարող է պաշտպանել վրաց ժողովրդի շահերը՝ Եվրամիությանն անդամակցելու առումով:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանական մեծամասնության այն պատգամավորների մասին, որոնք չեն պաշտպանել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։
«Ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» Ռուսաստանից վերահսկվող ուժ է, այս իշխանությունների հետ առաջ չենք շարժվի»,- ասել է Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: