Մարտի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ` «Քրիստոնեական մշակույթը և կապիտալիզմը» թեմայով:
Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ դասախոսության ավարտին Վրաստանում Հայաստանի դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։