Վրաստանի գլխավոր դատախազության հրապարած վիճակագրության համաձայն` նախորդ տարի Վրաստանում 18 կին է սպանվել, նրանցից ութը ընտանեկան բռնության հետևանքով:
Վիճակագրությունը վկայում է, որ Վրաստանում թույլ սեռի սպանությունները պակասել են: Դատախազությունն օրինակ է բերում 2014թվականը, երբ սպանվել էր 35 կին: Նախորդ տարի ընտանեկան բռնության զոհ դարձած ութ կանանցից յոթը սպանվել են իրենց տներում, մեկ սպանություն կատարվել է առևտրի կետում: Կանանցից երեքին կյանքից զրկել են սեփական ամուսնինները, մյուս երեքը սպանվել են նախորդ ամուսնու, ամուսնու եղբոր ու փեսայի կողմից: Կանանցից մեկին սպանել է նախկին ամուսինը:
Կանանց սպանությունների համար որպես զենք են ծառայել ատրճանակը, դանակը, մեկ կնոջ սպանել են ծեծելով: Հիմանական դրդապատճառներ են խանդը, կենցաղային խնդիրները, վրեժը:
Կանանց նկատմամբ բռնության վերացման նպատակով` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվլիին 2015-ը հայտարարել էր որպես կնոջ տարի: Բացի այդ` կնոջ նկատմամբ բռնությունը Քրեական օրենսգրքում առանձնացվել է որպես առանձին հանցատեսակ` համարվելով ծանրացնող հանգամանք: