Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է կազմակերպել Եվրամիության դրոշի այրումը` դրանով իսկ ուղերձ հղելով ԵՄ պատվիրակությանը։
Ըստ Գախարիայի՝ Եվրամիությունը պետք է լսի Վրաստանի քաղաքացիների ձայնը։
«Արևմտամետ բողոքի ակցիայի հետքերով «Վրացական երազանքը» կազմակերպեց ԵՄ դրոշի այրումը` այդպիսով «մեսիջ» հղելով Վրաստանում գտնվող ԵՄ պատվիրակությանը։
Ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան»,- ասել է Գախարիան։
Ի դեպ, հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էր կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդներն իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։
Իշխանությունն իր նպատակների համար օգտագործում է ռուսամետներին. կարծիքներ