Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է հոմոֆոբ և ռուսամետ քաղաքական «Պահպանողական շարժում» կուսակցության հանրահավաքի ժամանակ Եվրամիության դրոշն այրելու փաստին` ասելով, որ նման պահվածքն անընդունելի է, «ով էլ որ լինի»։
Լրագրողի հարցին, թե արդյոք ինքն է՞լ է ծրագրում` նախորդ խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի նման, անձամբ վերադարձնել դրոշը, Պապուաշվիլին հակադարձել է այսպես.
«Դրոշը կվերադառնա իր տեղը։ Ինչ վերաբերում է կարգախոսներ սիրող պատգամավորներին, ապա կարծում եմ` դա անլուրջ մոտեցում է։ Երբ խորհրդարանի շենքի ապակիները ջարդեցին, այդ ժամանակ պետք է մտածեին Եվրոպայի մասին, նրանց սրտերում պետք է ծածանվի եվրոպական դրոշը, և նրանց պահվածքը պետք է լինի եվրոպական»։
Ներքին գործերի նախարարությունն արդեն վարչական վարույթ է սկսել խորհրդարանի դիմացի ԵՄ դրոշը հանելու և այրելու գործով։ Գործակալությունից հայտնել են, որ օրինախախտները կտուգանվեն։