Ներքին գործերի նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 18-րդ մասի հիման վրա սկսել է վարչական վարույթ, ըստ որի` պղծվել է Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը։
«Իրավապահները կբացահայտեն և կտուգանեն կարգը խախտողներին։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Թբիլիսիում` խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված ազատության շրջանակներից, պահպանել հասարակական կարգի նորմերը և ենթարկվել օրենքի պահանջներին»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի` նման յուրաքանչյուր արարք ոստիկանությունն անմիջապես կկանխի, և կձեռնարկվեն իրավական գործողություններ։
Հիշեցնենք, որ այսօր հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց է կազմակերպել:
Կարդացեք նաև՝