«Վիրավորում են համալսարանի արժանապատվությունն ու հեղինակությունը, ինչը նաև չի համապատասխանում իրականությանը»,- այսպես է արձագանքել Վրաստանի համալսարանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններին ։
Մարտի 12-ին կառավարական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը, խոսելով «Վրաստանի համալսարանի» և «Ֆրանկլինի ակումբի» մասին, ասել է.
«Ֆրանկլինի ակումբում երիտասարդներին թունավորում են, ինչն ուղիղ հակապետական, դիվերսիոն գործունեություն է։ Այս ակումբը ստեղծվել է Սահակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի համալսարանում, «Ֆրանկլինի ակումբի» երիտասարդներն իրենց ամենասադրիչ ու հանդուգն ձևով պահեցին և խնդիր ունեին իրավապահների հետ»։
«Վրաստանի համալսարանը»` ի պատասխան այս հայտարարության, ընդգծել է, որ նախատեսում է նաև «կեղծ քարոզարշավի հետ կապված իրավական ընթացակարգեր սկսել»։
«Մեզ առավել անհանգստացրեց մեր ուսանողների մասին վարչապետի տարածած երեկվա տեղեկությունը, որը համարում ենք վիրավորանք նրանց հասցեին։
Վրաստանի համալսարանը հպարտ է, որ դաստիարակում է ազատ մտածող սերունդ, որն ինքն է որոշում, թե որ հանրահավաքին մասնակցի, ինչ պահանջի և ինչպես պաշտպանի իր իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ։