Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը մեկնաբանել է Արևելք-Արևմուտք մայրուղու հատվածներից մեկում սարալանջի արտաքին բետոնե պաշտպանիչ շերտի փլուզման դեպքը:
Տեղեկության համաձայն, ճանապարհի շինարարության ընթացքում Ուբիսա-Շորապանի ճանապարհահատվածի 10-րդ կմ-ի սողանքային լանջին նախագծով նախատեսվում է կատարել լանջերի ամրացման (խարսխման) համալիր աշխատանքներ։
«Աշխատանքների ընթացքում, նախքան թեքության, այսպես կոչված, տեռասավորում-ամրացումը, վերջին շրջանում տեղացած առատ տեղումների հետևանքով ակտիվացած սողանքային պրոցեսները շարժել են լանջի հատվածներից մեկի ժամանակավոր սալահատակված մակերեսը, որը վնասել է արտաքին բետոնե հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ մաքրման աշխատանքներից հետո ծրագրի պլանային աշխատանքները կշարունակվեն.
«Շինարարական ընկերության փոխհատուցումը կկատարվի աշխատանքների ամբողջական ավարտից և վերահսկող ընկերության կատարած աշխատանքների հաստատումից ու ընդունումից հետո»: