Մինչև մարտի 14-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևային եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ մարտի 14-ի կեսօրից մինչև մարտի 17-ը բարձր ջերմասիճանի ֆոնին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-16-ը տեղ-տեղ արևելյան ուղղությունից կդիտվի քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 16-ը հարթավայրային և բարձրադիր գոտիներում ցերեկը կբարձրանա մինչև +18, +23 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան: