Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսին:
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն մի շարք ճանաչողական հանդիպումներ է ունեցել:
Վրաստանի խորհրդարանում Քվեմո Քարթլին ներկայացնող պատգամավորները չեն մասնակցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան ստորագրել են համագործակցության հուշագիր:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ է կանչվել։ Վրաստանի խորհրդարանը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալեց:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքերով, «գործակալների» օրինագիծը երեք «կարևոր բան» է արել:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն պարզաբանել է, թե ինքը չի աջակցել «գործակալների» մասին օրենքին, և քվեարկության «կողմ» կոճակի արձանագրումն ուղղակի տեխնիկական սխալ է։
Վրաստանի խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքի կազմակերպիչներից, «Մծվանեեբի» («Կանաչներ») կազմակերպության ղեկավար Թամար Ջակղելիի խոսքով, իրենք չեն վստահում կառավարությանը, «զգուշավոր լավատես են»։
Կենտրոնական քրեական ոստիկանության գործակալության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեն հայտնել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ուսումնասիրում է ոստիկանների նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք, և հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ սկսված բողոքի ակցիաները կապել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և նշել՝ «Վաշինգտոնը թույլ չտվեց, որ Վրաստանը դառնա ինքնիշխան»։
Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի տապալմանը: