«Ռուսթավի ազոտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում: Նրանց պահանջն է՝ 350 աշխատակիցներին աշխատանքի վերադարձնել: Ցուցարարները վարդերի հրապարակից Ռուսթավելիի պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, ինչի արդյունքում մասամբ փակվել է փողոցը, մասնակի սահմանափակվել երթևեկությունը: Ցույցի ընթացքում հրմշտոց եւ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:
Նույն պահանջով օրեր առաջ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռուսթավի քաղաքում: Այնտեղ ևս ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել, տուժել է ակտիվիստներից մեկը:
Թբիլիսիում գործարանի նախկին աշխատակիցներին միացել են նաև մի շարք ուսանողներ եւ հասարակական կազմակերպությունների («Լսարան 115»-ի, «Թբիլիսիի համերաշխության ցանց», «Ազատ գոտի») ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսթավի քաղաքի «Ռուսթավի ազոտ» գործարանի ղեկավարությունը` 350 աշխատակցի էր աշխատանքից ազատել: