Վրաստանի խորհրդարանում Քվեմո Քարթլին ներկայացնող պատգամավորները չեն մասնակցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։
Հարկ է նշել, սակայն, որ Քվեմո Քարթլին ներկայացնող պատգամավորները առաջին քվեարկությանը կողմ էին քվեարկել օրինագծին:
Քվեմո Քարթլին ներկայացնող պատգամավորներն են՝ Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին, Բոլնիսիի, Դմանիսիի, Թեթրիսկղարոյի և Ծալայի մեծամասնական պատգամավորներ Գոգի Մեշվելիանին և Սավալան Միրզոևը։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Վրաստանի խորհրդարանը ցույցերի ճնշման արդյունքում տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում էին՝ «Վրաստանը հաղթեց»:
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը