Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքերով, «գործակալների» օրինագիծը երեք «կարևոր բան» է արել:
Ըստ Կոբախիձեի՝ օրինագիծն իր կարևոր գործն արել է մի շարք առումներով՝ բոլորն ընդունել են, որ «գործակալ լինելը» ապերախտություն է, անկախ նրանից, թե ում «գործակալն» ես:
«Բացի այդ, բոլորը լսեցին այն կազմակերպությունների մասին, որոնք զբաղվում են հակապետական գործունեությամբ, օրինակ՝ դեպքի վայրից կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկողների, ինչը հասարակական կազմակերպությունների գործը չէ։
Ինչպես նաև չկեղծված ընտրությունները կեղծված հայտարարելը, եկեղեցուն հայհոյելը, ԼԳԲՏ քարոզչությունը, սահմանին սադրանքներ անելը։ Այդ կազմակերպությունները, ըստ էության, վրաց ժողովրդի գործակալներ չեն, այլ արտաքին ազդեցության գործակալներ»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, մյուս կարևոր ուղերձը, որ ուներ այս օրենքի նախագիծը, այն է, որ երբեք հնարավոր չի լինի իրականացնել «Բակուրիանի ծրագիրը», այսինքն՝ ոչ ոք ՀԿ-ների ձեռքով Վրաստանում իշխանության չի վերադարձնի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում են՝ «Վրաստանը հաղթեց»:
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը