Հելսինկյան հանձնաժողովը ողջունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը հետ կանչելու խորհրդարանական մեծամասնության որոշումը:
Հելսինկյան հանձնաժողովը նշել է՝ ուշադիր հետևելու է օրենքի շուրջ վրաստանյան զարգացումներին։
«Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությունը ողջունելի քայլ է՝ լիցքաթափելու այն ճգնաժամը, որն առաջացրել էին: Մենք ուշադիր հետևելու ենք՝ համոզվելու, որ օրինագիծը պաշտոնապես հետ է կանչվել, բոլոր ցուցարարներն անխտիր ազատ են արձակվել», — նշված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։
Ի դեպ, այսօր՝ ժամը 11:45-ին, տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը, իսկ ժամը 12:00-ին՝ լիագումար նիստը։
Սրանք այն պահանջներն էին, որոնք ցուցարարները ներկայացրել էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, երբ պարզ դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Մարտի 9-ին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները և ընդդիմադիր գործիչները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում պահանջելով:
Ավելի ուշ՝ իշխող կուսակցությունը բավարարեց ցուցարարների պահանջներն ու հայտարարեց բյուրոյի և լիագումար նիստերի մասին:
Նիստերը կանցկացվեն շարունակվող բողոքի ակցիաների ուղեկցությամբ։
ԱՄՆ-ը կոչ է անում «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչը պաշտոնապես ամրագրել