Վրաստանի խորհրդարանի բյուրոյի և լիագումար նիստերը կգումարվեն խորհրդարանի շենք սահմանափակ մուտքի ռեժիմի ներքո:
Ըստ տեղեկության՝ նշված միջոցառման նպատակն է պաշտպանել Վրաստանի խորհրդարանի անդամների, գրասենյակի աշխատակիցների և այցելուների անվտանգությունը և ապահովել աշխատանքային պայմանները։
Ի դեպ, այսօր՝ ժամը 11:45-ին, տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստը, իսկ ժամը 12:00-ին՝ լիագումար նիստը։
Սրանք այն պահանջներն էին, որոնք ցուցարարները ներկայացրել էին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, երբ պարզ դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ որոշել են հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Մարտի 9-ին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները և ընդդիմադիր գործիչները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում պահանջեցին:
Ավելի ուշ՝ իշխող կուսակցությունը բավարարեց ցուցարարների պահանջներն ու հայտարարեց բյուրոյի և լիագումար նիստերի մասին:
Նիստերը կանցկացվեն շարունակվող բողոքի ակցիաների ուղեկցությամբ։
Օրինագիծը կարող է մերժվել միայն քվեարկությամբ տապալելով. Անդրանիկ Մինասյան