Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը:
Կվիրիկաշվիլին նշել է, որ վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց եվրոպական արժեքներին և արեւմտյան ժողովրդավարական ընթացքին իր նվիրվածությունը:
«Եվ այնուամենայնիվ, մարտի 7-8-ի բողոքի ակցիաների հիմնական արդյունքն իրավամբ անկախ Վրաստանում ծնված սերնդի առաջին ամենաբարձր խոսքն էր վրացական քաղաքականության մեջ»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:
«Օտարեկրյա գործակալների» օրինագծերի հետկանչն ու մարտի 8-ի իրադարձությունները