Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտը (DRI) արձագանքել է իշխող կուսակցության խորհրդարանական մեծամասնության մարտի 9-ի հայտարարությանը, որը վերաբերում է «գործակալների մասին» ռուսական օրենքի առաջին տարբերակի հետկանչմանը։
Ըստ կազմակերպության՝ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում երկրորդ` «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի և դրա վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշման մասին։
«Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը չի ճանաչում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի հետկանչման հնարավորություն։ Հատկանշական է նաև, որ իշխող կուսակցությունը ոչինչ չի ասել մարտի 7-ի նիստում չքննարկված երկրորդ օրենքի նախագծի «հետկանչման» մասին, մինչդեռ այս օրենքի նախագիծը ընթացակարգային առումով ավելի հեշտ է հետ կանչել։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ «Խորհրդարանի երկու կամ ավելի անդամների կողմից օրինագիծ նախաձեռնելու դեպքում օրինագիծը համարվում է խորհրդարանից հետ կանչված՝ խորհրդարանի բոլոր անդամների համատեղ գրավոր դիմումի հիման վրա», — նշված է հաղորդագրության մեջ։
DRI-ն կոչ է անում իշխող կուսակցությանը և նախաձեռնված օրենքի նախագծին կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին օրինագծի հետկանչման վերաբերյալ հետևել Վրաստանի խորհրդարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերին,
Վենետիկի հանձնաժողովից հետ կանչել երկու օրենքների նախագծերը՝ համապատասխան պարզաբանումներով և զերծ մնալ հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններ տարածելուց։
Կարդացեք նաև՝
«Օտարեկրյա գործակալների» օրինագծերի հետկանչն ու մարտի 8-ի իրադարձությունները