Վրաստանի մի շարք քաղաքներում «Ո՛չ ռուսական օրենքին», «Կանայք ընդդեմ տոտալ վերահսկողության» խորագրով բողոքի ակցիաներ են ընթանում:
«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիա է անցկացվում Թբիլիսիում, Մառնեուլիում, Ախալցիխեում, Քութայիսիում, Օզուրգեթիում, Բաթումիում, Զուգդիդիում և Թելավիում:
Ցույցերին մասնակցում են քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:
Նրանց կարծիքով, «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կանխում է երկրի եվրոպական ապագան և սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով, դիմադրությունը շարունակվելու է տարբեր ձևերով։
Մարտի 7-ին իրավիճակը Թբիլիսիի կենտրոնում լարվել էր, երբ Վրաստանի խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ:
Օրենքը Վրաստանի արևմտյան գործընկերներին է թշնամի համարում․ կոնֆլիկտաբան