Վրաստանում այսօր՝ մարտի 8-ին, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ընթանում է կանանց մանիֆեստ՝ ընդդեմ տոտալ վերահսկողության։ Մանիֆեստն անցկացվում է Վրաստանի մի շարք քաղաքներում՝ Թբիլիսի, Ախալքալաք, Մառնեուլի, Քութայիսի, Բաթումի, Օզուրգեթի, Ամբրոլաուրի, Ախմետա, Գորի, Բոլնիսի և Թելավի։
Մանիֆեստի հեղինակները հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական շարժումներն են։ Կազմակերպիչները ընդգծել են, որ մանիֆեստի միջոցով կանայք պայքարում են ռուսական օրենքի դեմ․
«Կանայք չե՛ն հանդուրժի ճնշումը, անարդարությունը և անհավասարությունը: Կանայք չե՛ն հրաժարվի Վրաստանի անկախությունից։ Կանայք չե՛ն հրաժարվի երկրի եվրոպական ընտրությունից։ Մենք չե՛նք ենթարկվի տոտալ վերահսկողությանը և կպայքարենք ռուսական օրենքի դեմ»։