Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն իր Telegram-յան ալիքում գրել է. «Խնդրում եմ ձերբակալել Բորելին»:
Ըստ Կարասինի՝ «այս անգամ իր խելացի ուսմունքներով Բորելը ճնշում է Վրաստանի քաղաքացիներին, որով հատում է բոլոր սահմանները»:
Ի դեպ, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ։
Բորելը նշել է, որ օրենքն իր ներկայիս տեսքով բացասական ազդեցություն և վնասակար հետևանքներ կունենա քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ինչպես նաև Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր շահում են այդ կազմակերպությունների աշխատանքից։
ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում կատարել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները խթանելու իր հանձնառությունը և հիշեցնում է մարդկանց խաղաղ բողոքի ցույցերի իրենց իրավունքի մասին:
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանում և հարակից տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Բողոքի ակցիաները մեծ թափ ստացան «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն ընդունելուց հետո։
Օրենքը Վրաստանի արևմտյան գործընկերներին է թշնամի համարում․ կոնֆլիկտաբան