Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղյալ է հայտարարել ՄԱԿ-ում պլանավորված բոլոր հանդիպումները, հայտնում է նախագահի աշխատակազմը:
«Վրաստանի նախագահը ԱՄՆ-ում է: Նախագահը այսօր չեղյալ է հայտարարել ՄԱԿ-ում ծրագրված բոլոր հանդիպումները և պատրաստվում է դիմել բնակչությանը», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, այսօր` Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
«Օտարերկրյա գործակալների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց