Վրաստանի խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինները, նրանց հետ է ոստիկանությունը, որը կենդանի պատ է կազմել:
Ներկաների խոսքով, հավանաբար, ճանապարհ են պատրաստում պատգամավորներին խորհրդարանից դուրս բերելու համար։ Հանրահավաքի մասնակիցները պատգամավորներին «ստրուկներ» են անվանում։
Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև առերեսում է եղել: Առերեսումը սկսվել է այն բանից հետո, երբ առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել շարժվել դեպի խորհրդարանի շենքի բոլոր երեք մուտքերը։
Ընդգծենք, որ տեղում կենտրոնացված են նաև ջրցան մեքենա և արցունքաբեր գազ: Ցույցը շարունակվում է:
Ի դեպ, այսօր` Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
«Օտարերկրյա գործակալների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց