Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով, 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի։
Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ անցյալ տարի ներկայացված 7 860 դիմումներից բավարարվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով 3 297 դիմում։ Դրանցից 1 666-ը վերաբերել է Վրաստանի քաղաքացիությունը (Վրաստանի նախկին քաղաքացի- խմբ.) վերականգնելու ժամանակավոր իրավունքին, իսկ 1 625 անձի բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել։
Նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականին մերժվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացված 2 638 դիմում, 321-ի դեպքում որոշում չի կայացվել: Քննության փուլում է գտնվում 1 344 դիմում, 232 դիմումի դեպքում կազմվում է եզրակացություն, իսկ 28 դիմումի քննարկումը կասեցված է։
Արդարադատության նախարարության տվյալներով, 2023 թվականի փետրվարի 13-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ՌԴ 473 քաղաքացի։ Դրանցից 421-ը գտնվում է քննարկման փուլում, որից 321-ը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն տրամադրելուն։ Նաև կասեցվել է 41 դիմումի քննարկում, իսկ 6 դիմում եզրակացության պատրաստման փուլում է։