Վրաստանի նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլիի խոսքով՝ այս ամիս վառելիքի գինը կնվազի ևս 30-40 թեթրիով, փոխանցում է Business Media Georgia-ն:
Ըստ Իոբաշվիլիի՝ պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններն են, մյուս կողմից՝ Ռուսաստանից վառելիքի ներմուծման ավելացումը, որի գինը զգալիորեն ցածր է եվրոպականից:
«Ակնկալվում է, որ դիզվառելիքի գինը լրջորեն կնվազի, այն հաստատ կէժանանա, իսկ բենզինի պարագայում հստակ պատասխան չեմ կարող տալ:
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա շուտով կսկսենք ներկրել ավելի էժան դիզվառելիք, նկատի ունեմ նորից ներկրում կլինի Ռուսաստանից, քանի որ միջազգային շուկաներում դիզվառելիքի գինը մեկ ամսից ավելի է չի փոխվում»,- ասել է Իոբաշվիլին։