Նինոծմինդայի քաղաքապետը շնորհավորել է մայրերին

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը շնորհավորել է բոլոր մայրերին տոնի կապակցությամբ: Շնորհավորական տեքստը տարածում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

«Վրաստանում մարտի 3-ին նշվում է մայրության օրը։ Մեծագույն հարգանքով և սիրով ցանկանում եմ շնորհավորել բոլոր մայրերին այս գեղեցիկ և կարևոր օրվա կապակցությամբ։ Ի հպարտություն մեզ՝ Վրաստանում միշտ էլ գնահատվել է կնոջ դերը հասարակության և երկրի զարգացման գործում, և այս առումով նշանակալից է բոլոր կանանց ներդրումը երկրի բարօրության համար մղվող պայքարում:

Մայրերը շարունակում են պաշտպան կանգնել մեր ընտանիքներին, հայրենիքի պայծառ ապագային և հզորացմանը, դրա համար երախտապարտ ենք նրանց։ Թանկագին կանայք, կուզենայի ցանկանալ ավելի մեծ հնարավորություններ, բոլոր տեսակի խոչընդոտները հաղթահարելու ունակություն, ազատ, խաղաղ ու ամենակարևորը՝ ներդաշնակ միջավայրում ապրելու կարողություն»,- նշած է տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանում նշում են մայրերի տոնը