ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծին, պատասխանատու կլինեն Վրաստանի եվրատլանտյան ապագան պոտենցիալ վտանգի տակ դնելու համար։
Փրայսն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտահոգված է օրինագծի կապակցությամբ:
«Այդ օրենքը կխարանի և կլռեցնի անկախ ձայները, ովքեր ցանկանում են ավելի լավ երկիր կառուցել իրենց քաղաքացիների և հասարակության համար: Մենք խորապես մտահոգված ենք այս օրենքի հնարավոր հետևանքներով՝ խոսքի ազատության և ժողովրդավարության վրա»,- ասել է Փրայսը:
Փրայսը նաև նշել է, որ նախաձեռնված օրինագիծը նման չէ ամերիկյանին.
«Այս օրենքի շուրջ հետևողական քարոզչություն է տարվում։ Հայտարարում են, իբր այն հիմնված է ամերիկյան FARA օրենքի վրա։ Ամերիկյան օրենքը պահանջում է օտարերկրյա պետական գործակալների գրանցումը և չի տարածվում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վրա»:
Ի դեպ, մարտի 2-ին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստում իշող թևը պաշտանել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնած օրինագծերը: Նիստն անցել է քաղաքացիների բողոքի ակցիաների ֆոնին:
«Ո՛չ պուտինիստներին». խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ