Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն աջակցել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերին:
Օրինագծերը կքննարկվեն նաև իրավական հանձնաժողովի նիստում:
«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկումն անցել է աղմուկի և բողոքի ֆոնին․ պատգամավորները ծեծել ու քաշքշել են միմյանց։
Հասարակական կազմակերպություններից մի քանիսին թույլ չի տրվել մասնակցել նիստին, իսկ դահլիճում ներկա օրինագծերի քննադատները ենթարկվել են պատգամավորների մեծամասնության հարձակմանն ու վիրավորանքներին։
Նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ինքնաբուխ ակցիա է անցկացվել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Օրինագծերից առաջինը, որ ամբողջությամբ հեղինակել է «Ժողովրդի ուժը», ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
Երկրորդը, ԱՄՆ-ում նացիստական քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը վերաբերում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին և լոբբիստներին։
«Ո՛չ պուտինիստներին». խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ