Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հրաժարվում են մասնակցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ԹՊՀ դասախոս Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսություններին:
Ուսանողներն այդպիսով բոյկոտում են ռուսական օրենքին աջակցող Սամխարաձեին:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է այն օրինագիծը, որն ուղղակիորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, ազգային շահերին և խարխլում երկրի եվրոպական և եվրատլանտյան նկրտումները։
«Այս հանդիպումը վարել է Սամխարաձեն։ Հաշվի առնելով օրինագծի վերաբերյալ նրա աջակցող դիրքորոշումը՝ մեզ համար անընդունելի է մասնակցել նրա դասախոսությանը ԵՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Ուստի մենք՝ Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, հրաժարվում ենք մասնակցել պարոն Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսություններին և միանում ենք նույն կուրսի շրջանավարտների մերժողական դիրքորոշմանը` «Ուսանողներն ընդդեմ ռուսական օրենքի»,- հայտարարել են ուսանողները:
«Ո՛չ պուտինիստներին». խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ