Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրների դեսպանների և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի միջև քննարկումը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ «հարթ չի ընթացել»։
Հերչինսկին նշել է, որ մտահոգություն է արտահայտել ոչ միայն ինքը, այլև Վրաստանում գտնվող դեսպանները:
«Մենք շատ բաց մտքերի փոխանակում ենք ունեցել խորհրդարանի նախագահի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, մանրամասներ ենք քննարկել: Մենք շատ հստակ հասկացրինք, որ այս նախաձեռնությունը համատեղելի չէ Եվրոպական միության արժեքների հետ և կրկնեցինք, որ այս նախաձեռնությունը հակասում է եվրոպական 12 առաջարկություններից առնվազն 2-ին»,- ասել է ԵՄ դեսպանը։
Ըստ ԵՄ դեսպանի՝ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը և դեսպաններն ուշադիր հետևելու են, թե ինչպես կզարգանա գործընթացը այս օրենքի նախագծի շուրջ։
Ի դեպ, հանդիպմանը մասնակցել է նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի