Մարտի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ, գրում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի խորացմանը և այս հարցում խորհրդարանների հնարավոր դերակատարմանը։
«Այս համատեքստում կարևորվեց երկու երկրների խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների միջև համագործակցության զարգացմանը միտված քայլերի ձեռնարկումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: