Վրաստանի հացահատիկային ֆերմերների միության ղեկավար, «Շիրաք» ընկերության հիմնադիր Նիկոլոզ Բենիաիձեն BusinessPressNews-ին հայտնել է, որ տեղական արտադրության ցորենը բավարարում է պահանջարկի ընդամենը 20-25 տոկոսը, ինչը, սակայն նվազում է:
Եվրամիությունը հետաձգել է ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) գործարկումը մինչև 2024 թվականը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի վերջի դրությամբ Վրաստանում գրանցվել է 1 մլն 563 հազար 200 տրանսպորտային միջոց։
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, 2022 թվականին Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի քաղաքացիների հետ ամուսնության 806 դեպք է գրանցվել:
Վրաստանի պաշտպանության նախարարությունն աշխատում է «Պաշտպանության մասին» օրինագծի վրա, որը պարտադիր զինվորական ծառայություն է ենթադրում բոլոր զորակոչիկների, այդ թվում՝ պատահականության սկզբունքով ընտրվող ուսանողների համար։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում հրազենային վիրավորում ստացած երեխային տեղափոխել են Թբիլիսի: Հարկ է նշել, որ մինչ այդ՝ երեխային վիրահատել էին Հարավային Օսիայի «Հանրապետական» հիվանդանոցում։
Օզուրգեթիի սակրեբուլոյի (ավագանի) նիստի ժամանակ աղմուկ է բարձրացել: Տեղեկության համաձայն, սակրեբուլոյի նիստում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն անդամ Թաթիա Նիկոլաիշվիլին Ռուսաստանի օրհներգն է հնչեցրել:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող, թբիլիսահայ գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը վերանորոգվում է։
2023 թվականի միասնական ազգային քննությունների, մագիստրատուրայի քննության և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի վաղը՝ մարտի 2-ին ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 3-ին՝ ժամը 18:00-ին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կախեթիի ոստիկանության բաժնի հետախուզական և օպերատիվ-հետախուզական բաժանմունքների աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 5 անձի (այդ թվում՝ քրեական հեղինակության):
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ այժմ իրենք մեծ կախվածություն ունեն Վրաստանի ներքաղաքական իրավիճակից։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում՝ շուկայի հարակից տարածքում, Ալգեթի գետի վրա կառուցվել է նոր ճանապարհային կամուրջ: Մառնեուլի քաղաքի Դավիթ Աղմաշենեբելիի անվան լիցեյի լիազորությունների դադարեցման դեմ կրթօջախի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Փելինի հետ: