Վրաստանում ամենաշատ տրանսպորտային միջոցները գրանցված են Թբիլիսիում՝ ընդհանուր՝ 529,3 հազար, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Տվյալների համաձայն, երկրորդ տեղում է Իմերեթին՝ 209,9 հազար տրանսպորտային միջոց, երրորդում՝ Քվեմո Քարթլին՝ 161,8 հազար, չորրորդում՝ Կախեթին՝ 145,4 հազար, հինգերորդում՝ Աջարիան՝ 130,4 հազար։
Ի դեպ, ըստ Geostat-ի՝ 2022 թվականի վերջի դրությամբ Վրաստանում հաշվառվել է 1 մլն 563 հազար 200 տրանսպորտային միջոց։ Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականին երկրում գրանցվել է 1,333 մլն մարդատար ավտոմեքենա, 111,2 հազար բեռնատար, 64,6 հազար հատուկ նշանակության մեքենա, 54,3 հազար ավտոբուս և միկրոավտոբուս։
Տրանսպորտային միջոցների գրեթե 83 տոկոսը 10 տարեկանից բարձր է