Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են՝ աբխազական գինին արտահանել Բելառուս, գրում է Business Media Georgia-ն։
Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի խոսքով՝ պայմանագրեր են կնքվում, որից հետո «երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունները կխորանան»։
«Բացի այդ՝ դիտարկում ենք Աբխազիայում արտադրվող այլ ապրանքներ ևս արտահանել, բելառուսական արանքներն էլ, այդ թվում՝ կաթնամթերքը, կարտահանվի Աբխազիայի Հանրապետություն»,- ասել է Արձինբա:
Նշվում է, որ «Սոխումին և Մինսկը նախատեսում են նաև համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել զբոսաշրջության ոլորտում»։