Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել:«Ես վրացի եմ , այսինքն` եվրոպացի»,- Զուրաբ Ժվանիայի այս խոսքերը այսօր` եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի ձեռք բերած ամենամեծ հաջողության ֆոնին, ավելի մեծ իմաստ են պարունակում: Զուրաբ Ժվանիայի մահվան օրվանից անցել է 12 տարի… Հարգում եմ նրա հիշատակը»,— գրել է վարչապետը: