Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ազգային հեռուստամարաթոնի եթերում խոսել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման և երկու երկրների հարաբերությունների մասին:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի քննարկման կապակցությամբ:
Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին բենզինի և դիզվառելիքի ներմուծումը Վրաստան կազմել է 89,3 հազար տոննա, ինչը 0,8 հազար տոննայով կամ 0,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) փոխանցմամբ՝ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը (բացառությամբ միջբանկային վարկերի) 2023 թվականի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 317,70 մլն լարիով (0,71 տոկոսով, առանց փոխարժեքի ազդեցության՝ նվազել է 0,08 տոկոսով) և հունվարի վերջին կազմել 44,47 մլրդ լարի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեպքում ինքը վետո կդնի այդ օրենքի վրա։
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ին և կավարտվի մարտի 14-ին, ըստ այդմ՝ դասընթացը կվերսկսվի մարտի 15-ից:
2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Վրաստանի բոլոր կուսակցությունները ստացել են, ընդհանուր առմամբ, 742 հազար 230 լարի նվիրատվություն, որից 370,000 լարին (50 տոկոս) իշխող կուսակցությունն է ստացել: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2022 թվականի վերջին 3 ամսում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հետո ամենաշատ գումարը նվիրաբերվել է հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությանը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ:
Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը մարտի 14-ից կդադարեցնի բոլոր չվերթերը դեպի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև։ Պատճառը օդային տարածքի անվտանգության հետ կապված ռիսկն է։
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի մեղադրանքին, ըստ որի՝ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ստել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի վերաբերյալ։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հետ հանդիպմանը, որի ընթացքում դեսպանը 27 անդամ երկրների անունից դեմարշ (պաշտոնական հաղորդագրություն) է փոխանցել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խնդրով, երրորդ նախագահին արտասահման տեղափոխելու մասին քննարկում չի եղել։
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը, որ որսի սեզոնն ավարտվում է փետրվարի 28-ին: Չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 8,4 տոկոս։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 18-ից 35 տարեկան Վրաստանի քաղաքացիներին հրավիրում է միանալու պայմանագրային զինծառայությանը: