Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի ԱՄՆ։ Այս տեղեկությունը նա հայտնել է այսօր՝ փետրվարի 28-ին, գենդերային հավասարության ամենամյա քաղաքական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։
Նախագահի խոսքով՝ ինքը մեկնում է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին։
Վերոնշյալ նիստը պետք է կայանա ՄԱԿ-ում` մարտի սկզբին։