ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի քննարկման կապակցությամբ:
ՆԱՏՕ-ն նշել է, որ վերոնշյալ օրենքի նախագծի քննարկումը դեպի ժողովրդավարությունն ու ՆԱՏՕ-ն մինչ այժմ Վրաստանի կատարած գործողություններից հետքայլ է:
«Երկար տարիներ դաշնակիցները և Վրաստանի կառավարությունը Վրաստանի տարեկան ազգային ծրագրի համատեքստում քննարկում էին Վրաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը, որոնց նպատակն է Վրաստանին նախապատրաստել ՆԱՏՕ-ին վերջնական անդամակցությանը: Այս առումով առանցքային են իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների անհրաժեշտությունը և քաղաքացիական հասարակության մասնակցության խթանումը քաղաքական բանավեճերում»,- Formula հեռուստաընկերությանն ասել են Հյուսիսատլանտյան դաշինքից։
Ի դեպ, Վրաստանի միջազգային գործընկերները կտրուկ գնահատականներով են արձագանքել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծին, որին խորհրդարանում աջակցում է նաև իշխող կուսակցության մեծամասնությունը:
Փետրվարի 24-ին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ օրենքի նախագիծն անհամատեղելի է Եվրամիության 12 առաջարկություններին։ Մինչ այդ ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն քննադատել էր օրինագիծը։
Խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն փետրվարի 20-ին հայտարարել է, որ իրենք աջակցելու են օրենքի նախագծին։։
Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի