2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Վրաստանի բոլոր կուսակցությունները ստացել են, ընդհանուր առմամբ, 742 հազար 230 լարի նվիրատվություն, որից 370,000 լարին (50 տոկոս) իշխող կուսակցությունն է ստացել, տեղեկացնում է «Transparency International-Վրաստան»-ը։
Երկրորդ տեղում «Պահպանողական շարժումն» է (Alt-Info), որը ստացել է 158 հազար 98 լարի, իսկ երրորդը՝ «Լելոն Վրաստանի համար», 151 337 լարի։
«Վրացական երազանքի» դոնորների մեծամասնությունը, ըստ կազմակերպության, իշխող կուսակցության հետ առնչվող խոշոր բիզնես խմբերն են։