Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանի ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնի նախագահ Սոսո Գիորգաձեի հետ, հայտնում են կառավարությունից։
Ըստ հաղորդագրության, կենտրոնի նախագահը վարչապետին տեղեկացրել է Ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի մասին և ներկայացրել առաջիկա անելիքները։
Սոսո Գիորգաձեի խոսքով՝ կենտրոնն աշխատում է արտերկրում վրացական աշխարհագրական նշումների և ծագման վայրի անվանումների պաշտպանության ոլորտում։ Այդ ուղղությամբ Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության միջև ստորագրվել է փոխադարձ ճանաչման համաձայնագիր։
Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ Վրաստանն իրավունք է ստացել կազմակերպելու աշխարհագրական նշումների համաշխարհային սիմպոզիում (գիտաժողով), որը անցկացվի հունիսին Թբիլիսիում։
Հանդիպումը տեղի է ունեցել կառավարության աշխատավայրում։