Սաակաշվիլին անկողնուն գամվելու վտանգի շեմին է. Հանրային պաշտպանի գրասենյակ

Ըստ Վրաստանի հանրային պաշտպանի և բժիշկ-մասնագետների պնդման` Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը զգալիորեն սրվել է վերջին երկու ամսվա ընթացքում:

Մասնագետների գնահատմամբ՝ այս ժամանակահատվածում երրորդ նախագահը կորցրել է 5-7 կգ քաշ, և, եթե այդպես շարունակվի` Սաակաշվիլին կգամվի անկողնուն:

Տեղեկության համաձայն, փետրվարի 19-ին բժիշկ-մասնագետները Սաակաշվիլիին զննել են, ինչպես նաև կլինիկայից պահանջել են 2022-ի դեկտեմբերի 4-ից, այսինքն՝ նախկին բժիշկ-մասնագետների խմբի վերջին այցից հետո արված բոլոր բժշկական նյութերը:

Այդ այցի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում փորձագետների խումբը պարզել է, որ Սաակաշվիլին ծանր ատրոֆիայով է տառապում: Թուլության պատճառով նա դժվարությամբ է տեղաշարժվում, նաև բարձր զարկերակային ճնշում ունի` 125/75-ից 60/40, և այս ամենն ուղեկցվում է հավասարակշռության կորստով ու կոորդինացիայի զգալի խաթարմամբ:

Հանրային պաշտպանի գրասենյակի հավաստմամբ, իրենց գրասենյակը և փորձագիտական ​​խումբը շարունակելու են Սաակաշվիլիի առողջության կառավարման մոնիտորինգը: