Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը պարզաբանել է, որ ԱՄՆ-ում գործող «Օտարերկրյա գործակալների գրանցումը (FARA)» օրենքի նպատակները լիովին տարբեր են այն օրենքից, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է որդեգրել:
Դեգնանը նշել է, որ Վրաստանին պետք չէ, որ այդ օրենքն ու դրա նպատակներն ամբողջությամբ պայմանավորված լինեն Ռուսաստանի ներկայիս կարգավորմամբ, քանի որ դա խլացնում է երկրում քաղաքացիական հասարակության ձայնը:
«Այս օրինագիծը վերաբերում է այն վրացիներին, որոնք օգնում են այլ վրացիների, փորձում են խնդիրներ լուծել իրենց համայնքում: Հասկանալի է, որ այս օրինագիծը համահունչ է Ռուսաստանի օրենսդրությանը և նպատակ ունի խարանավորելու և լռեցնելու քաղաքացիական հասարակությանը: Եթե նայեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, կհասկանաք, որ Ռուսաստանի այդ օրենքը շատ արդյունավետ խլացնում է քաղաքացիական հասարակության ձայնը:
Վրաստանը շատ է ձգտել ժողովրդավարության: Այդ օրինագիծը խաթարում է այն առաջընթացը, որ Վրաստանը տարիներ շարունակ կառուցում է: Այսպիսով, ականջալուր եղեք ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մտահոգություններին: Իմ կարծիքով, Վրաստանն այդ օրենքի կարիքը չունի», — ասել է Դեգնանը:
Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի