Բրյուսելի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը ձերբակալված է

Ձերբակալվել է  Բրյուսելի օդանավակայանում նախօրեին կատարված ահաբեկչության  կասկածյալներից մեկը` Նաջիմ  Լաշրաուին:  Այս մասին հայտնում է  «Ֆրանս պրեսը»` հղում  անելով բելգիական լրատվամիջոցներին:

Ձերբակալվածը կասկածվում է նաև  Փարիզում ահաբեկչություն կատարելու նպատակով պայթուցիկ նյութերի պատրաստման մեջ: всё-плохо-фэндомы-теракт-Брюссель-2961518Բելգիական ոստիկանությունն ավելի վաղ տարածել է ահաբեկչության  կասկածյալների անունները:  Բացի Լաշրաուիից,  տրվում են Խալիդ և Բրահիմ էլ-Բակրաուի եղբայրների անունները: Հրապարակվել է նաև  երեք կասկածյալների մասնակցությամբ տեսանյութ, կադրերը ֆիքսել է բրյուսելյան օդանավակայանի անվտանգության տեսախցիկը` պայթյունից առաջ:

скачанные файлы«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումը, որն  իր վրա է վերցրել Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը, հրապարակել է հարձակման մանրամասները: Խմբավորմանը պատկանող լրատվամիջոցներից մեկի` «Ալմակ» գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ «Իսլամական պետության» զինյալները հարձակումն իրականացրել են մահապարտների գոտիներով  և պայթուցիկ նյութերով:

«Նրանք հարձակվել են օդանավակայանի և կենտրոնական մետրոյի վրա, Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում, երկիր, որը «Իսլամական պետության»  դեմ համաշխարհային միավորման  անդամ է»,- ասված է հայտարարության մեջ:


16196-1_normalԱհաբեկիչների  խոսքերով` զինյալները օդանավակայանում կրակ են բացել, որից հետո պայթեցրել են իրենց, իսկ մետրոյում` ըստ նրանց իսկ տարածած տեղեկության`Մալբեկ կայարանում իրեն պայթեցրել է մահապարտը: Հայտարության մեջ նշվում է,  որ ջիհադիստները Բելգիայի մայրաքաղաքի թիրախները ընտրած են եղել  նախապես:

Միաժամանակ «Իսլամական պետությունը» սպառնում է նոր հարձակումներով: Ինչպես հաղորդում է «BBC»-ն`  Ահաբեկիչները սպառնացել են, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող` իրենց խոսքերով`  «խաչակիր» երկրների համար  վատ ժամանակներ են գալու:

Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարված.  Նախօրեին կատարված ահաբեկչությունը ավելի քան երեք տասնյակ մարդու կյանք  է խլել,  վնասվածքներ է   ստացել  200-ից ավելի մարդ:

Հիշեցնենք`մարտի 22-ին  Բրյուսելի միջազգային  օդանավակայանում  երկու պայթյուն է  որոտացել, մեկ ժամ չանցած  երրորդ պայթյունն է տեղի ունեցել  մետրոյի Մալբեկ կայարանում:

Թողնել պատասխան