Փետրվարի 27-28-ը Վրաստանում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +17, +22 աստիճան։
Մարտի 1-ին օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 6-ը սպասվում է անձրևոտ եղանակ։ Տեղ-տեղ կփչի արևմտյան քամին։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Թբիլիսիում փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 2-ից սպասվում են անձրև ու քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան, մարտի 2-ից կնվազի 4-6 աստիճանով։